Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

  • Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում։
  • Զգույշ հանե՛ք հագուստը, զարդերը կամ սեղմող իրերը` հետագայում այտուցվելու դեպքում սեղմումից խուսափելու համար։
  • Ծածկե՛ք այրվածքի մակերեսը` կիրառելով ստերիլ բինտ կամ մաքուր բամբակյա կտոր։
  • Ցավը մեղմացնելու համար կիրառե՛ք ցավազրկողներ:
  • Հետևե՛ք վերքային մակերեսի հիգիենային։
  • Դիմե՛ք բժշկի, հատկապես երբ առկա է ափի մակերեսից ավելի կամ խորը ախտահարում։


Ի՞նչ չի կարելի անել այրվածքի դեպքում

  • Մի՛ կիրառեք բամբակ, քանի որ թելերը կմնան վերքային մակերեսին:
  • Մի՛ դրե՛ք սառույց, այն լրացուցիչ վնասելու է մաշկը։
  • Մի՛ բացեք բշտերը` վարակի ներթափանցման չնպաստելու համար:
  • Մի՛ քսեք կարագ, ճարպեր կամ այլ միջոցներ` առանց բժշկի հետ խորհրդակցելու։
  • Մի՛ հանեք այրված մակերեսին կպած հագուստը, այն կարող է լրացուցիչ վնասել մաշկը։
  • Մի փորձե՛ք բուժել այրվածքը ինքնուրույն, դա կարող է հանգեցնել վիճակի վատթարացման և առաջացնել վտանգավոր բարդություններ, ընդհուպ՝ մահ։
  • Ցանկացած առողջական խնդրի դեպքում պետք է խորհրդակցել միայն բժշկի հետ և ուշադիր հետևել բժշկի բոլոր խորհուրդներին և նշանակումներին:
  • Կարևոր է ուշադիր ուսումնասիրել ցանկացած դեղի կամ բուժական միջամտության մասին տեղեկատվությունը՝ քննարկելով այն բժշկի հետ:
  • Զգուշացե՛ք ավանդական, ոչ ապացուցահեն միջոցներ կիրառելուց, դրանք կարող են վտանգավոր և անարդյունավետ լինել:


ԱՆ այրվածքաբանության գծով խորհրդատու Կարինե Բաբայան

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ